Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կաթվածի բուժման պետական ծրագիրը 5 տարեկան է. erebunimed.com

Կաթվածի բուժման պետական ծրագիրը 5 տարեկան է. erebunimed.com

2019 թվականի փետրվարի 1-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մեկնարկեց Կաթվածի բուժման պետական ծրագիրը: Այն առողջապահության ոլորտի կարևորագույն ծրագրերից է, որը էականորեն իջեցրեց մահացության ցուցանիշը և պակասեցրեց հաշմանդամության դեպքերը: Չնայած այժմ բազմաթիվ այլ կենտրոններ միացել են Կաթվածի բուժման պետական ծրագրին, սակայն «Էրեբունի» բժշկական կենտրոնը շարունակում է մնալ առաջատարը՝ սուր իշեմիկ կաթվածի ծրագրից օգտված բուժառուների թվով:

 

Մինչ օրս «Էրեբունի» ԲԿ-ում ծրագրով բուժօգնություն է ստացել 1800 բուժառու, որը հանրապետությունում ծրագրից օգտվածների 65%-ն է կազմում ողջ հանրապետությունում: Նման ցուցանիշների հասնելու համար «Էրեբունի» բժշկական կենտրոնը երկար է պատրաստվել: Ավելի քան 10 տարի աշխարհում կաթվածի լավագույն կենտրոնների, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Կանադայի մեր հայրենակից մասնագետների հետ համագործակցությունը, մշտական աշխատանքը հնարավորություն է ընձեռել ստեղծել այս ծառայությունը Հայաստանում: Տարիներ շարունակ մեր հայրենակիցներ Միքայել Սկոնը, Վիգեն Բաբիկյանը, Միքայել Գրիգորյանը մշտապես կապի մեջ են եղել Հարություն Քուշկյանի հետ և միասին քայլ առ քայլ ստեղծել այսօրվա ծառայությունը, որը հիրավի լավագույն է Հայաստանում: Առաջին թրոմբոլիզը «Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է 2014 թվականին, իսկ թրոմբէկտոմիա` 2016 թվականին:

 

«Էրեբունի» ԲԿ Կաթվածի կենտրոնը հանրապետությունում առանձնանում է ոչ միայն մասնագիտական հմտություններով, այլև տեխնիկական հագեցվածությամբ: Ցերեբրովասկուլյար նեյրովիրաբուժության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանը բարդագույն միջամտություններ է իրականացնում Siemens Healthineers ընկերության արտադրության գերժամանակակից Artis icono անգիոգրաֆով, որը միակն է տարածաշրջանում: «Էրեբունի» բժշկական կենտրոնը տարածաշրջանում նաև միակ ուսումնական կենտրոնն է, որտեղ վերապատրաստվում են տարբեր երկրներից ժամանած նյարդավիրաբույժներ և ինտերվենցիոն նյարդաբաններ:

 

Կաթվածի թիմը՝ «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանի ղեկավարությամբ իրականացնում է շարունակական գիտական, կրթական, կազմակերպչական աշխատանքներ՝ ամենամյա կաթվածի գարնանային դպրոցներ, Կաթվածի ֆելոուշիփ՝ վերապատրաստելով կաթվածի նյարդաբաններ այլ նորաստեղծ կաթվածի կենտրոնների համար: «Էրեբունի» ԲԿ Կաթվածի կենտրոնի աջակցությամբ հաջողությամբ գործում է Գյումրիի բժշկական կենտրոնի Կաթվածի կենտրոնը, շուտով կմեկնարկեն նաև Վանաձորի բժշկական կենտրոնի Կաթվածի կենտրոնի աշխատանքները:

 

Վանաձորում կգործի նաև telestroke, ինչը հեռավոր մարզերի բնակիչներին հնարավորություն կտա օգտվել կյանք փրկող միջամտություններից:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ